Ենթադրենք՝ Արծվաշենը վերադառնում է ՀՀ-ին, տեսնում ենք այնտեղ մզկիթ, ինչպիսի՞ն կլինի մեր ռեակցիան. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո ճեպազրույցում անդրադարձել է Ղարաբաղում եկեղեցիների ոչնչացման հարցին:

Նիկոլ Փաշինյանը օրինակ է բերել՝ որը պետք է լինի մեր ռեակցիան, երբ սահմանազատման արդյունքում Հայաստանի վերահսկողության ներքո անցած Արծվաշենում տեսնենք՝ կառուցվել է մեծ մզկիթ:

«Եկեք մոդելավորենք էսպիսի մի իրավիճակ. ենթադրենք՝ սահմանազատման արդյունքում Արծվաշենը վերադառնում է Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո, և մենք գնում ենք, տեսնում, որ էնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, ասենք, 2016 թվականին։ Մեր ռեակցիան՝ ի՞նչ պետք է մենք անենք»,- ասել է վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ մեր ռեակցիան պետք է հիմնվի այն պայմանավորվածությունների վրա, որոնք թղթի վրա արձանագրված և հրապարակված են, բոլոր կոնֆլիկտները հիմնված են հայրենասիրական հռետորիկայի վրա:

«Մեր ռեակցիան պետք է հիմնվի էն պայմանավորվածությունների վրա, որոնք թղթի վրա արձանագրված և հրապարակված են… Հակառակ դեպքում, բոլոր կոնֆլիկտները հայրենասիրական հռետորաբանությունների վրա են հիմնված»,- ասել է վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ