Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է. կախազարդն իրականում խաչի տեսքով է

Համացանցում տարածվում երգչուհի Իվետա Մուկուչյանի լուսանկարը` ճակատին կիսալուսնաձև կախազարդ։ Երգչուհուն համացանցում քննադատում են երեկ` Քաղաքացու օրը, համերգին կիսալուսնաձև կախազարդով ելույթ ունենալու համար։ Կիսալուսինն առկա է Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև՝ մահմեդական մի շարք այլ երկրների դրոշների վրա։

Factor.am-ը լուսանկարների ստուգման գործիքների միջոցով պարզեց, որ թե՛ պնդումն է կեղծ, որ դա երեկ տեղի ունեցած համերգից է, և, թե՛ այն, որ երգչուհին կիսալուսնաձև կախազարդ է կրում։

Իվետա Մուկուչյանի կախազարդն իրականում խաչի տեսքով է, իսկ լուսնակարը վերցված է 2020 թվականի դեկտեմբերին նրա յութուբյան էջում հրապարակված տեսահոլովակից։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ