![]()
Միջազգային հարաբերությունների և պետական կառավարման մասնագետ Գիորգի Թումասյանը կարծում է, որ «Հոկտեմբերի 27»-ը հանցագործություն էր ոչ միայն դրա ժամանակ զոհ գնացածների, այլև Հայաստանի Հանրապետության նկատմամբ:
«Այն օգտակար եղավ Քոչարյանի ու Սարգսյանի բռնապետական համակարգի համար: Այժմ էլ Հայաստանում կան ուժեր, որ ձգտում են «Հոկտեմբերի 27»-ի: Երբ այդ ոճրագործությունը կատարողները պատժվեն, մենք վերջնական ինքնիշխանության կհասնենք»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:
Թումասյանն այն համոզմանն է, որ ով էլ ԱՄՆ-ում լինի իշխանություն, ԹՐԻՓՓ-ը առաջնահերթություն է լինելու այդ իշխանության համար. «Խաղաղությունը հիմնված է վաշինգտոնյան փաստաթղթի տրամաբանության վրա, ԹՐԻՓՓ-ը դրա կարևորագույն սյուներից մեկն է»:
Միաժամանակ նա տեսակետ է հայտնում, որ Հայաստանը պետք է քայլերն ինտենսիվացնի Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու և սահմանը բացելու ուղղությամբ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրմանը, զրուցակիցը ասում է. «Սահմանադրության փոփոխության գործընթացը մե՞զ է ձեռք տալիս, թե՞ Ադրբեջանին, պետք է այս հարցին պատասխանենք: Միանշանակ խաղաղության պայմանագիրը առավել մեզ է պետք»:
Հարցին՝ արդյոք Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Գիորգի Թումասյանը ընդգծում է. «Իշխանությունը նախ պետք է ընդդիմության շարքերում գտնի մարդկանց, որոնք ընկալում են պետական շահը, միաժամանակ պետք է նաև պատրաստ լինենք արտահերթ ընտրությունների»:
«Չպետք է ԱԺ-ում լինեն օտարերկրյա գործակալական ուժեր, հրահրում են, որ ՌԴ-ից ճնշումներ լինեն»,- շեշտում է նա:
Թումասյանը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()