![]()
«25-օրյա վարժական հավաքները վերջին տարիների մեր բարեփոխումների կարևոր մասն եմ համարում։ Դրանք դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք»։
Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լյուդվիգ Գյուլնազարյանի հարցին, թե ինչպես է գնահատում գործող վարժական հավաքների արդյունավետությունը։
«Այս պահին մեր զորավարժարաններից մեկում կառուցվում է վրանային մի մեծ ավան, որի նպատակն է վարժական հավաքներ անցնող մեր հայրենակիցների 10-օրյա նախնական պատրաստությունն անցկացնել հենց այս վարժական ավանում»,- նշեց նա։
Պապիկյանը հիշեցրեց, որ վարժական ավանի կառուցմանն աջակցել է Եվրամիությունը «Խաղաղության եվրոպական գործիքի» շրջանակում Հայաստանին տրամադրվող ֆինանսական միջոցներով։
![]()