![]()
Քաղաքական գործիչների նկատմամբ բռնությունը, ահաբեկումը և ատելության խոսքը հարձակումներ են քաղաքական բազմակարծության և ժողովրդավարության վրա՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում հայտարարել է Հայաստանի պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: Նաև, նրա խոսքով՝ Հայաստանում քաղաքականությունը երկար տարիներ հարթակ չի տրամադրել կանանց:
«Միայն Թավշյա հեղափոխությունից հետո ավելի շատ երիտասարդ կանայք սկսեցին մուտք գործել քաղաքականություն՝ իրենց հետ բերելով այն նոր շունչն ու էներգիան, որի կարիքն ունեն ժողովրդավարական ինստիտուտները։ Սակայն այդ առաջընթացը հանդիպեց դիմադրության։ Ես անձամբ բախվել եմ զգալի ատելության խոսքի՝ թե՛ իմ տարիքի, թե՛ սեռի պատճառով։ Թշնամական վերաբերմունքին դիմակայելու ամենաարդյունավետ ուղիներից մեկը դրա մասին բաց խոսելն է։
Նման ագրեսիվ մթնոլորտը թուլացնում է վստահությունը և հարգանքը ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ: Խոսքի ազատությունը ենթադրում է քննադատություն և բողոք։ Սակայն բռնության կոչերը, սպառնալիքները ժողովրդավարական բանավեճի մաս չեն»,- նշել է Սոնա Ղազարյանը։
![]()