Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը

Անթալիայում COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։

Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ վարչապետը Անթալիայում ներկա է եղել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը:

Նախ տեղի է ունեցել գագաթնաժողովին մասնակից պետությունների և կազմակերպությունների ղեկավարների դիմավորման պաշտոնական արարողությունը: Առաջնորդներին դիմավորել են Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հաջորդիվ բացման արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Թուրքիայի նախագահը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և այլք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ