Քաղաքական ապուշություն է. ՌԴ-ն հասկանում է, որ կորցնում է ՀՀ-ն, փորձում են կրակել բոլոր թնդանոթներից

Տնտեսագետ և քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանը կարծում է, որ Իրանի կողմից գազի հետ կապված հայտարարությունները լայն խաղաքարտեր տվեց Հայաստանին, և դրանք ՌԴ-ի հետ առաջիկա բանակցություններում շահեկան դիրք կստեղծեն ՀՀ-ի համար:

Ըստ զրուցակցի՝ ԹՐԻՓՓ-ը Սյունիքը դարձնում է ավելի անխոցելի, և ԱՄՆ-ում բոլորը կողմ են նախագծին։

Բագրատ Առաքելյանի կարծիքով՝ Ռուսաստանը հասկանում է, որ կորցնում է Հայաստանը և փորձում է աշխատեցնել բոլոր լծակները, ջրի երես է հանել ամբողջ գործակալական ցանցը. «ՌԴ-ն հասկանում է, որ կորցնում է ՀՀ-ն, փորձում են կրակել բոլոր առկա թնդանոթներից»:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի, այսպես ասած, միավորմանն ընդդեմ Սահմանադրության փոփոխության, վերջինս նկատում է. «Քաղաքական ապուշության ցուցանիշ է. նստած խելացի դեմքով լսում են Նարեկ Կարապետյանի ճառերը: Անընդհատ կանգնում են նույն փոցխին, ճակատներին է խփում: Իրականում Սամվել Կարապետյանը երջանիկ կլիներ, որ հանգիստ թողնեին կուրատորները, ասեին՝ գնա «Բենթլի»-ով կյանքդ վայելի, երկու բառ հայերեն էլ չգիտի»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ