![]()
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ներկայացուցիչներին։
ՊԵԿ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը, արձանագրված առաջընթացը և առկա մարտահրավերները։
Կողմերն ընդգծել են, որ վերջին տարիներին ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներն ընթանում են առավել արագ և արդյունավետ։
Միաժամանակ ՄԱԶԾ-ն՝ որպես ծրագրի իրականացմանն աջակցող կառույց, հայտնել է իր պատրաստակամությունը առավել մեծ ջանքեր և ռեսուրսներ ներդնելու կարողությունների զարգացման ուղղությամբ։
![]()