«Օռանժ օիլ» գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել է

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինից հայտնել են, որ «Օռանժ օիլ»-ի գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել, և գործունեությունը կասեցվել է:

«ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից քաղաքացու դիմումի հիման վրա իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող՝ Երևան քաղաքի Իսակովի պողոտային հարող տարածքում գործող լցակայանում բացահայտվել է հեղուկացված ածխաջրածնային գազի թերլիցքավորման դեպք։

Կասեցվել է լցակայանի գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։

Տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության»,- հայտնել են տեսչական մարմնից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ