Ինչո՞ւ է ընդդիմությունը «գանձ». Ստեփանյանը թվարկել է շահարկվող ու իրար հակասող թեզերը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, թե ինչու՞ է ընդդիմությունը «գանձ»:

«Մի քանի թեզեր քննարկենք ներքևում, որոնք հնչեցնում են ընդդիմության թևերը` իբր մեղադրելով իշխանությանը, բայց ուղղակիորեն հերքում են իրար։

Մինչ նրանք կկողմնորոշվեն, եկեք ծանոթանանք դրանցից մի քանիսին։

Պայմանական այդ խմբերին անվանենք ընդդիմություն և ընդդիմություն:

Իշխանությունը փակում է սահմանամերձ գյուղերի դպրոցները։

Իշխանությունն անիմաստ փող է ծախսում գյուղերում դպրոց կառուցելով։

Իշխանությունը դատարկում է գյուղերը։

16 միլիոնի ծրագիրն ընտրակաշառք է գյուղացուն։

Միլիոնավոր պարգևավճար եք ստանում, թոշակը 3 հազարով չեն բարձրացնում:

Թոշակը 10 հազարով ավելացնելն ամենասխալ բանն էր, մի տնտեսագետ չկա՞ր հարցնեին։

Իշխանությունը վախեր ունի։

Իշխանությունը վախի մթնոլորտ է ստեղծում։

Իշխանությունը պատերազմ է բերել։

Ինչու՞ կանգնեցրիք պատերազմը։

Փչացրել եք ՌԴ հետ հարաբերությունները։

Ամենաշատը էս իշխանության օրոք ենք կախված ՌԴ֊ից։

Թրիփը չարիք է , շահերի հատման կետ։

Թրիփը պիտի ավելի երկարացնենք, շատ երկրներ ներգրավվենք։

Գերիներին հերոսների պես են ընդունում, պիտի դատել ։

Գերիներին կամ էստեղ են դատում, կամ Բաքվում։

ԵԱՏՄ֊ում ՀՀ֊ն ամենաարագ զարգացող տնտեսությունն ունի։

Պետք է փրկել ՀՀ տնտեսությունը։

Այս իշխանությունն ուզում է փոխել Սահմանադրությունն Ալիևի պահանջով։

Այս Սահմանադրությունը խայտառակություն է, պետք է փոխվի։

Բանակը քանդել են, զենք չեն գնում:

Սրանք մեր զենքերն ուզում են Ալիևին ցույց տալ, զորահանդես են անում։

Մարդիկ փող չունեն գնան բժշկի, մահանում են։

Ում՞ է պետք ապահովագրությունը, բժիշկները հոգնում են։

Բիզնեսը խաղաղություն է սիրում, ստաբիլություն, ներդրում չկա։

Ում՞ է պետք այս խաղաղությունը։

Քանդում են մեր լեզուն ու եկեղեցին։

Ռուսերենը պիտի պետական լեզվի ստատուս ունենա, ով՞ ասաց եկեղեցում խնդիր չկա…

Սրանք ուզում են բացել Թուրքիայի հետ սահմանը։

Չի կարող քաղաքական լուրջ գործիչը չմտածի սահմանը բացելու մասին։

Իշխանությունը վախեցրել է բոլորին` ուր՞ են մեր մտավորականները, հոգևորականները, սպորտսմենները։

Սրանց օրոք հոգևորականը, մտավորականը, սպորտսմենը զբաղվում են քաղաքականությամբ։

ԼՂ֊ից բռնի տեղահանված հայրենակիցներ, չդիմեք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, փոխհատուցում չեք ստանա։

Այս իշխանությունները ԼՂ տեղահանվածներին քաղաքացիություն չեն տալիս, որ չքվեարկեն։

Շարքը կարող եմ երկար քվեարկել։

Դե թող իրար հերքեն ու մերժեն, մեր զրուցակիցը ՀՀ քաղաքացին է, մեր գործատուն նա է»,- գրել է Ստեփանյանը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ