2014-ին՝ «միակ բուդդիստ», 2025-ին՝ հայ առաքելական եկեղեցու պաշտպան. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցիալական ցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել, որում վերջին օրերին եկեղեցու պաշտպանի դերը ստանձնած անձանցից մեկն է:

Վերջինս 2014 թվականին ներկայացել է որպես Հայաստանի միակ բուդդիստ, իսկ մեր օրերում ներկայանում է որպես Հայ առաքելական եկեղեցու պաշտպան:

«Կառավարության դեմ, ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցականների, միտինգ անողը»,- տեսանյութին կից գրել է Սիմոնյանը:

 


Տեսանյութին «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է նաև քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ հայտնելով, որ ճանաչում է տեսանյութի կնոջը՝ Էլեոնորային:

«Էլեոնորան ԵՊՀ մեր սերնդակիցն է։ Այն ժամանակ մի խումբ իր նման մարդկանց հետ «ուսանողական շարժում» գներացրեցին, որի վերջաբանը ԵՊՀ ռեկտորատում տաքուկ ու բարձր աթոռներին նստելը եղավ, ընդհուպ մինչև պրոռեկտոր․․․

Ինչ ուսանողների շահեր, իրավունքների պաշտպանություն, որի համար իբր պայքարում էր երիտկարիերիստների այդ խմբակը։ Անկեղծ ասած, այդ տարիներին ճանաչված լինելով իմ՝ Երկրաբանության ֆակուլտետի վերջին 10 տարվա լավագույն ուսանող, նախորդած 5 տարիներին ԵՊՀ 2-րդ լավագույն ուսանող, մի փոքր շփվելով այդ շարժման հետ, առաջին անգամ նողկանք եմ ունեցել քաղաքականությունից, որովհետև երեսպաշտությունն ու երիտկարիերիզմը այդ շրջանում եմ տեսել ու արագ որոշել դիստանցավորվել այդ անազնվությունից․․․

Գրեթե բան չի փոխվել․ 20 տարի անց էլ նույնն են մնացել՝ երեսպաշտ, կարիերիստ․․․ կամովի որոշել է հեռանալ իր ազգային դավանանքից ու դարձել է բուդդիստ /իր իրավունքն է/, բայց հանկարծ որոշել է իմ Եկեղեցին պաշտպանել իմ ժողովրդից․․․ Բեմից իջեք, Էլեոնորա․․․ Հիշողություններ կան, ճանաչողներ կան․․․ Հո սարից իջած միամիտ մարդ չկա, այ ընկեր․․․ Բոլորս իրար հո շուտվանից գիտենք ու ճանաչում ենք»,- գրել է Սաֆարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ