![]()
Իլոն Մասկը կոշտ է արտահայտվել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ ասելով, որ առանց նրա աջակցության ինքը չէր հաղթի ընտրություններում։
«Առանց ինձ Թրամփը կպարտվեր ընտրություններում, դեմոկրատները կվերահսկեին Ներկայացուցիչների պալատը (ԱՄՆ Կոնգրեսի)», – գրել է Մասկը X-ում։
Քննադատությունը հաջորդել է Թրամփի այն խոսքերին, որ նա «հիասթափված է Իլոնից»։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ Թրամփը կորցնում է համբերությունը ամերիկացի ձեռնարկատիրոջ նկատմամբ՝ պետական ծախսերի կրճատման մասին օրինագծի վերաբերյալ իր կոշտ խոսքերի պատճառով։
![]()