Եթե Վազգեն Սարգսյանը չլիներ, քանի գրոշ արժեր Քոչարյանը, պատմությունը հնարավոր չէ փոխել. Ադամյան. տեսանյութ

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանը կարծում է, որ ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանը անհապաղ պետք է դիմի բժշկի:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Մարգարյանի այն հայտարարությանը, թե ««Հոկտեմբերի 27»-ը պոռթկում է եղել»:

Ադամյանի խոսքով՝ Դաշնակցությունն իր ստեղծման օրվանից ապրել է պատրանքներով, դա փորձել է փաթաթել հայ ժողովրդի վզին, որոնք հիմնականում ավարտվել են արյունահեղությամբ՝ սկսած Ցեղասպանությունից:

Ըստ զրուցակցի՝ եթե Հրանտ Մարգարյանին թվում է, թե «Հոկտեմբերի 27»-ը պոռթկում է եղել, ուրեմն նա իրականությունից ոչինչ չի հասկացել և հույս էլ չկա, որ կհասկանա: Վերջինս ընդգծում է՝ իրավապահ մարմինները Մարգարյանի այս հայտարարությունը պետք է հիմք ընդունեն նրա և ՀՅԴ-ի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու համար, որովհետև սա անհնազանդության կոչ է:

Դաշնակցության պայծառ երազանքն է մնում «մահ կամ ազատությունը»՝ իշխանափոխության հասնելու համար, ասում է Ադամյանը:

Մոսկվան և Կրեմլի վկաները Հայաստանի Հանրապետության ժողովրդին պարբերաբար փորձում են ահ ու սարսափի մեջ պահել՝ «պատերազմ կլինի, պատերազմ կլինի, պատերազմ կլինի» հայտարարելով, նկատում է նա:

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամի նկատառմամբ՝ Ռուսաստանի շահերից չեն բխում ՀՀ-ի այսօրվա իշխանության այն քայլերը, որոնք վերջինս գործադրում է մեր երկրի խնդիրները լուծելու համար:

Այս համատեքստում Ադամյանը նկատում է՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին չի եղել որևէ հարց, որ Քոչարյանը Ռուսաստանին ասեր ո՛չ, և հենց այսպես է ՀՀ-ի գույքը դարձել ՌԴ-ի գույքը: Իսկ երբ հայտնվում է մեկը, որ ՌԴ-ին ասում է՝ ո՛չ, այստեղ սկսում են Քոչարյանի տառապանքները:

Ըստ նրա՝ կյանքի իրավունք չունի այն թեզը, որ «եթե ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի»: Ադամյանն ասում է՝ եթե Թուրքիան ոտնձգություն իրականացնի մեր նկատմամբ, ռուսը հերթական անգամ ասելու է՝ «բայց մենք չգիտենք՝ որտեղով են անցնում ձեր սահմանները»:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ