Ասում են՝ Գարեգին Բ-ն մի քանի անգամ է խախտել կուսակրոնության ուխտը. Առնոլդ Բլեյան. տեսանյութ

«Հանուն հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլ Բլեյանի խոսքով՝ երբ որոշ բարձրաստիճան հոգևորականներ մտան քաղաքականություն, պետք է իմանային, որ պետք է խաղան անկանոն մարտերի պայմաններում և պատասխանեն հարցերին, ինչպես պատասխանում են քաղաքական գործիչները, այլ ոչ թե թաքնվեն Եկեղեցու հետևում:

Վերջինս ապշեցուցիչ և լկտի է համարում որոշ սրբազանների այն հայտարարությունները, թե իշխանությունների ինչ գործն է՝ կուսակրոնության ուխտը խախտվե՞լ է, թե՞ ոչ, վեհափառը զավակ ունի՞, թե՞ ոչ:

Բլեյանը կարծում է, որ որոշ բարձրաստիճան հոգևորականներ կապ ունեն Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ՝ այս համատեքստում հիշեցնելով Գարեգին Բ-ի՝ ՌԴ-ից ստացած մեդալը:

Նա խայտառակություն է համարում այն, որ ոչ թե դեսպանն էր գնացել Մայր Աթոռ, որ հանձնի մեդալը, այլ վեհափառն էր գնացել դեսպանատնից այն ստանալու: Ըստ նրա՝ սա փաստում է այն, թե ով ում է հաշվետու:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ