Տաշիրում ընտանիքի անդամները իրենց «Հասկի» շանը հայտնաբերել են դաշտում՝ փոսի մեջ թելով կապված և սատկած վիճակում

Մայիսի 27-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ անհայտ անձինք «Հասկի» ցեղատեսակի շանը կախել են։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողներին Լոռու մարզի բնակիչ 48-ամյա Լուսինե Շ.-ն հայտնել է, որ ունեցել են «Հասկի» ցեղատեսակի շուն, որին սովորաբար իրենց տան դիմացի անտառում բաց են թողել զբոսնելու, սակայն մայիսի 20-ին հերթական անգամ շանը բաց են թողել, ու չի վերադարձել, և արդեն մայիսի 27-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, շանը հայտնաբերել են Տաշիր քաղաքի հարակից դաշտավայրում՝ փոսի մեջ թելով կապված և սատկած վիճակում։

Դեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ