ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ քաղաքացիներին տրվող վիզաների գործընթացն իսկապես մտահոգիչ է. ԱԳ նախարար

Եվրամիության անդամ երկրների կողմից ՀՀ քաղաքացիներին տրվող վիզաների գործընթացն, իսկապես, մտահոգիչ է:

Այս մասին ԱԺ-ում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք այս հարցով հրավիրում ենք ԵՄ անդամ երկիր գործընկերների ուշադրությունը, ովքեր ներկայություն ունեն Երևանում»,- նշել է նախարարն ու հավելել, որ հնչում են պատճառաբանություններ՝ սկսած տեխնիկականից, վերջացրած ֆինանսականով։

Նախարարը հայտնել է՝ չի կարծում, թե քաղաքացու նկատմամբ հարգալից վերաբերմունք է դրսևորվում:

«Դեպքերի մեծ մասում էլ, առնվազն, մենք առարկություն չունենք, դրանք են իրենց ընթացակարգերը, վերջնական առումով իրենց որոշելիքն է»,- ասել է Միրզոյանը և նշել՝ ընդունում են խնդրի լեգիտիմությունը, լավագույն լուծում համարում վիզաների ազատականացման գործընթացի ավարտը, որտեղ Հայաստանն իր բաժին գործն ունի անելու։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ