Եկեղեցականների ձեռքը համբուրում են, այդ ձեռքը դրանից առաջ որտե՞ղ էր, արժե՞ր համբուրել, թե՞ չէ. Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նակտեց՝ տեղի է ունենում այն, ինչի մասին բազմիցս ասել է․ Հայ Առաքելական եկեղեցին անցնում է գծերը։

«Չեմ խոսում այն մասին, որ կուսակցական դեր է ստանձնել, նույնիսկ դրանից հետո Աջապահյանի մեկնաբանությունները նայեք, վարչապետի հասցեին հնչեցրած անձնական վիրավորանքները նայեք, ինչո՞ւ եք մի մասը տեսնում, մյուս մասը չեք տեսնում»,- ասաց նա։

Սիմոնյանը նշեց, որ իշխանությունը՝ որպես քրիստոնյա, մտահոգ է հայ եկեղեցու արժեքներով․

«Եկեք հայտարարենք, որ այլևս կուսակրոնություն չկա։ Ես որպես քրիստոնյա մարդ որևիցե ձևով չեմ կարող հասկանալ, թե ինչու եմ գնում այդ մարդկանց մոտ։ Օրինակ, մարդիկ կան՝ ձեռքն են համբուրում, հիմա ուզում եմ հասկանալ՝ այդ ձեռքը դրանից առաջ որտե՞ղ էր, արժե՞ այդ ձեռքը համբուրել, թե՞ չի կարելի։ Եկեք հասկանանք, մարդը, ով պատվիրաններից է խոսում, ինձ է քննադատում, ուրիշ մեկին, խոսում է երկրի բարոյական ու քաղաքական ապագայի մասին, բա չիմանա՞նք, լավ ո՞նց է լինում՝ ուրշներին կարելի է, մյուսներին չի կարելի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ