![]()
Նիկոլ Փաշինյանը եկեղեցու հետ «վեճում» որևէ կարմիր գիծ չի անցնում և չի հայհոյում։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով վերջին օրերի իրադարձություններն ու վարչապետի աղմկահարույց գրառումը:
«Ես չեմ կարծում՝ հայհոյանք է եղել։ Հայհոյանք եղել է ԱԺ նիստերի դահլիճում ընդդիմադիր պատգամավորներից մեկի կողմից։ Հայհոյանքը սեռական բնույթի բառեր արտաբերելն է»,- ասել է նա։
Դիտարկմանը, թե գուցե կրկնի այն բառը, ինչ նշել էր Փաշինյանը, և բացատրի՝ դա հայհոյա՞նք է, թե՞ ոչ, Սիմոնյանը պատասխանեց. ««Դոմփե՞լ» բառը, ինչո՞ւ չեմ կրկնի, կրկնում եմ։ Հայհոյանք բառն ունի իր բացատրությունը։ Ամեն մարդ իր ձևն ունի արտահայտվելու և ճիշտ ձևով գտնում է՝ որ պահին ինչ ասի»,- պատասխանել է Սիմոնյանը:
Նա հավելել է, որ իրենք չեն քննարկում իրականություն լինել-չլինելը, նման բան կա՞, թե՞ չկա, այլ քննարկում են արժե՞ դրա մասին բարձրաձայնել, թե՞ ոչ։
![]()