Ոմանք սպասում էին, որ ես կքննադատեմ Զելենսկուն, բայց ոչ․ Պորոշենկո

Ուկրաինայի նախկին նախագահ, այժմ ընդդիմադիր Պյոտր Պորոշենկոն անդրադարձել է Զելենսկի-Թրամփ բանավեճին՝ սոցկայքի իր էջում գրելով հետևյալը․

«Ոմանք սպասում էին, որ ես կքննադատեմ Զելենսկուն: Բայց ոչ, քննադատություն չի լինի, քանի որ դա այն չէ, ինչի կարիքն ունի երկիրն այս պահին․․․․ Ուկրաինայի և ԱՄՆ-ի հարաբերությունները դրանք միայն Զելենսկու և Թրամփի հարաբերությունները չեն:

Դրանք երկու մեծ ազգերի հարաբերություններ են, որոնք գիտեն, որ ժողովրդավարությունն ու ազատությունը դատարկ խոսքեր չեն: Եվ մենք չենք կարող մեզ թույլ տալ հակաամերիկյան տրամադրություններ տարածել։ Հուսով ենք՝ նախագահ Զելենսկին ունի «պլան Բ»։

Հավատում ենք, որ Լոնդոնում և Բրյուսելում կայացած հանդիպումներից հետո կվերադառնանք կարևոր ուղերձներով։ Հույս ունենք նաև, որ Եվրոպան մեզ կտրամադրի զենք, ֆինանսավորում և կավելացնի ներդրումները։ Կօգնի՝ ամերիկացի գործընկերներին վերադարձնելու բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք պետք է պահպանենք պետությունը, կանխենք կապիտուլյացիան»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ