Ադրբեջանական աղբյուրներով տարածվող լուրը կեղծ է

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկը տեղեկություն է տարածել, թե Հայաստան-Ադրբեջան սահմանին հայ զինվոր է սպանվել հենց հայ զինծառայողների կողմից։

Ըստ տեղեկության այդ զինվորը փորձել է սահմանն անցնել ու հանձնվել ադրբեջանական կողմին։ Այս մասին գրում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը (Info check):

Հակառակորդ երկրի լրատվականները նշում են, որ միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի սահմանի հատվածում ՝ ադրբեջանական Ջաֆարլի գյուղի և հայկական Վազաշեն գյուղի ուղղությամբ:

«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ տեղեկությունը բացարձակ սուտ է։ «Հիմարություն է, նման դեպք չի գրանցվել։ Այս տեղեկությունը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծիքներից է»,-ըստ Info check-ի, նշել են ՊՆ-ից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ