Իրենց թվում է, թե власть меняется, բայց Հայաստանում իշխանությունը չի կարող փոխվել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթն ԱԺ-ում․

«Շնորհակալ եմ նախ կառուցողական առաջարկությունների համար: Չնայած պայմանավորվել ենք, որ այսօրվա քննարկումը տեխնիկական բնույթ է կրելու, բայց հնչել են մտքեր, որոնց չանդրադառնալն ուղղակի կարող է սխալ տպավորություն թողնել, մեր գործընկերների կողմից բարձրացված մի շարք հարցերի ես ուզում եմ անպայման անդրադառնալ:

Առաջինը՝ ՀՀ անվտանգության համակարգի հետ կապված: Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմից հետո ՀՀ-ի արտաքին անվտանգության համակարգը փոփոխություն չի կրել, և այդ համակարգը հիմնված է եղել նախ և առաջ հայ-ռուսական համատեղ զորախումբ և Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ ունենալու վրա:

Ես այս ամբիոնից մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, օրինակ՝ բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են ի ցույց դնել, թե մի շարք կայացված որոշումներ անվտանգության նոր սպառնալիքներ են ստեղծել, օրինակ՝ Սյունիքի մարզի համար, նրանք ուղղակի իրավիճակը խորը չեն գնահատում, որովհետև իրականում տեղի է ունեցել հակառակը.

ՀՀ-ի բոլոր սահմանների պաշտպանությունը այժմ իրականացվում է, ինչպես, իմիջայլոց՝ պատերազմից առաջ, հայ-ռուսական համատեղ զորախմբի ուժերով և ջանքերով: Բայց դա չի նշանակում, որ պարտադիր բոլոր տեղերում պետք է համատեղ, այսպես ասած, մարտական դիրքեր կամ պոստեր դրված լինեն: Գոյություն ունի պայմանագիր, չնայած այն նաև հրապարակված է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ