ԱԺ նախագահության արձագանքը Փաշինյանի հայտարարությանը

Ազգային ժողովի նախագահությունից որեւէ մեկը կպատվաստվի չինական պատվաստանյութով, որը մենք ունենք,- այս մասին այսօր Ազգային ժողովում հույս հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նշելով` որ փոխվարչապետներից մեկն արդեն պատվաստվել է Astrazeneka-ով, մյուսն էլ կպատվաստվի Sputnik-V-ով:

Լսելով պատվաստվելու մասին ակնարկը` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կատակով միմյանց մատնանշեցին։

Մանրամասները` լուսանկարում:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու իր տիկին Աննա Հակոբյանը պատվաստվել են Քովիդ 19-ի դեմ, սակայն Փաշինյանը չի մանրամասնել, թե որ պատվաստանյութով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ