Թագուհի Թովմասյանը հակված է Քոչարյանի ցուցակով գնալ ընտրությունների

Երեկվանից համացանցում շրջանառվում են լուրեր, որ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը կարող է այս ընտրություններին մասնակցել ՀՀԿ-Հայրենիք կուսակցությունների ձևավորած դաշինքով:

Սակայն արդեն արդեն իսկ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ոչ հաստատել է և ոչ էլ հերքել է լուրերն այն մասին, որ Թագուհի Թովմասյանը կարող է իրենց կողմից ձևավորվող դաշինքի նախընտրական ցուցակում հայտնվի։

Ըստ մեզ հասած տեղեկությունների ԱԺ՝ արդեն նախկին «Իմ Քայլ»-ական պատգամավոր Թագուհի Թովմասյանն ավելի շատ հավանական է, որ առաջիկա արտահերթ ընտրություններին որպես ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվի Ռոբերտ Քոչարյանի ձևավորած նախընտրական ցուցակով։

աղբյուրը՝  Araratnews

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ