«Հայաստանում պատվաստման պրոցեսը բավականին հեշտացվել է…»․ Ավանեսյան

Մենք բավական հեշտացրել ենք պատվաստման պրոցեսը: Անկախ նրանից, թե որտեղ եք կցագրված, կարող եք զանգահարել ձեր նախընտրած պոլիկլինիկա, հերթագրվել և անվճար պատվաստվել կորոնավիրուսի դեմ:

Այս մասին կառավարության լրատվականի հետ հարցազրույցում ասել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշել է, որ 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար հասանելի է պատվաստումը: «Սպունտիկ V»-ն հասանելի է միայն ռիսկի խմբի քաղաքացիների համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ