«2021թ. ապրիլին հավաքագրվել է ռեկորդային հարկային եկամուտ». Վահան Քերոբյան

2021 թվականի ապրիլին հավաքագրվել է ռեկորդային հարկային եկամուտ՝ 180 մլրդ դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

«Ի հեճուկս բազմաթիվ «ամեն ինչը վատ է ու ոչ մի ներդրում չկա» ասողների՝ Հայաստանի ազատ և համակարգային կոռուպցիա չունեցող տնտեսությունն արագ շտկում է մեջքը։

Դա բնավ չի նշանակում, որ տեմպը թուլացնելու իրավունք ունենք, հակառակը՝ պետք է սանձել ալիքն ու սլանալ առաջ»,- գրել է Քերոբյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ