Երևանում փակվում են բարձրահարկերի աղբատարները

Զոդում են մուտքից մինչև վերևի հարկ: Օրվա պլանը Վիլնյուսի 57 շենքի աղբատարը փակելն է:

Այն, որ աղբն այլևս շենքի մեջ չի կուտակվելու, ամենաշատը առաջին հարկի բնակիչներին է ուրախացրել: Վերջապես ազատվում են գարշահոտությունից, ճանճերից. կկարողանան պատուհան բացել:

Վերևում ապրողները բարձրահարկի աղբամուղը փակելուն սովորաբար դեմ են լինում՝ եթե կարող են դռան մոտից, օրինակ, կաթսայով ճաշը շրջել միջանցքի խողովակի մեջ, ինչու՞ տոպրակը ձեռքին տնից հասնեն մոտակա աղբարկղերին… հիմնավորմամբ: 8-րդ հարկից է, բայց դժգոհ չէ՝ պնդեց այս կինը:

Մուտքի մեծամասնության կարծիքն են հաշվի առնում: Եթե բոլորին լսեն, ամեն տեղ մեկ-երկու դեմ հաստատ կա՝ չի թաքցնում համատիրության նախագահը: Տեսախցիկի առաջ՝ ոչ մի խոստովանություն:

Տարիներ առաջ քաղաքապետարանը փորձեր աղբատար փակել, մարդիկ անմիջապես կռիվ էին սարքում: Հիմա կողքի շենքի համար նախանձի առիթ են դառնում: Պատճառը պարզ է. որտեղ դրսում դրված աղբարկղ է՝ Երևանի սանմաքրման մեքենաներն օրվա մեջ դատարկում են: Հորան մաքրել նրանք տեխնիկապես չեն կարող. այդ գործը մնացել է կապալառու կազմակերպությունների վրա:

Նոր Նորքում աղբամուղների 40 տոկոսն արդեն փակված է: Պետք է հասցնեն մինչև ձմերուկի սեզոնի սկիզբն այդ գործն առաջ գցեն՝ ասում է բարձրահարկերով առատ վարչական շրջանի ղեկավարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ