Արամի փողոցի մոտ բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են 6000 վոլտ հզորության մալուխներ

Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

ԱԻՆ-ը պարզել է, որ Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող հորանում այրվում են Փոքր Կենտրոն թաղամասը սնուցող հոսանքալարերը։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17:05-ին, մարվել՝ 18։48-ին։ Հորանում (մոտ 200 մետր երկարությամբ հատվածում) այրվել են 6000 Վոլտ հզորության մալուխներ։

Հիշեցնենք, որ այսօր հրշեջ ծառայության երկու աշխատակից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Այս մասին «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասել է «Շտապօգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ