![]()
Կարծում եմ Գանդիի արձանի դեմ կռիվը խիստ անհամարժեք է մեր ազգային անվտանգության հեռանկարներին ու կարիքներին: Արձանի դեմ կռիվը քիչ է: Այս մասին գրել է Հակոբ Բադալյանը։
«Պետք է պարզապես պատերազմ հայտարարել Հնդկաստանին: Սա նվազագույնն է, որ պահանջում է հայրենիքը: Այլապես, մի մահացած Գանդիի հետ հաշիվներ մաքրելով ինչ հարց է լուծվում, եթե Հնդկաստանում դեռ մնում է միլիարդից ավելի մարդ:
Եթե լուրջ, ապա այս պատմությունը հայ ժողովրդի պատմության պերճանքի ու թշռավության հիբրիդի պատճառահետեւանքային լավ օրինակ է: Ոչինչ, որ բանականությունը, միտքը կարող են թելադրել, որ այսօր Հնդկաստանը Հայաստանի համար կարող է լինել չափազանց կարեւոր գործընկեր պետություն, որը այսօր ռեգիոնալ ուժային կենտրոնի վերածվող սուբյեկտ է, մեզ հետ բավականաչափ ընդհանուր շահերով: Որը կարող է նաեւ ընդհանուր շահեր ունենալ օրինակ Թուրքիայի հետ եւ մեր խնդիրն է «փախցնել» Հնդկաստանի հետ գործակցությունը Թուրքիայից:
Այդ ամենը ոչինչ: Կարեւորը բնազդներին չդավաճանելն է, կարեւորը «թուրք» թշնամի-«ռուս» փրկիչ պրիմիտիվ բանաձեւերից դուրս չգալն է, աշխարհը դրանից դուրս որեւէ այլ կերպ հանկարծ չչափելը»:
![]()