Ինտերնետ շահումով խաղերի գովազդը համացանցում կլինի որոշակի սահմանափակումներով

ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որն ԱԺ կներկայացվի երկրորդ ընթերցմամբ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշեց, որ օրենքում ամրագրված էր, որ ինտերնետ շահումով խաղերի գովազդը չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20 տոկոսից ավելին:

Սակայն կառավարությունն առաջարկում է փոխել այս դրույթը և նախագծում ամրագրել՝ շահումով խաղերի գովազդը համացանցում թույլատրվելու է ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում:

Իսկ այդ սահմանափակումների նկատմամբ վերահսկողությունը կիրականացվի ՊԵԿ-ի մշտադիտարկումների միջոցով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ