Արմավիրի մարզում նախատեսվում է իրականացնել շուրջ 3 մլն դոլարի ներդրումային ծրագիր

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ Արմավիրի մարզի Դաշտ համայնքում կառուցվելու է սպորտային խաղերի և ընտանեկան հանգստի համար նախատեսվող ժամանցային համալիր:

«Երեկ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և ներդրողների հետ տեղում քննարկել ենք շուրջ 3 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրը, որի արդյունքում կստեղծվի 160-ից ավել աշխատատեղ»,- հայտնել է Քերոբյանը:

Եթե մինչեւ տարեվերջ երկնիշ տնտեսական աճ չապահովվի, հրաժարական կտամ, գո՞հ եք: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

Լրագրողը նախարարից հետաքրքրվել էր, թե մինչեւ տարեվերջ երկնիշ աճ չապահովելու դեպքում ի՞նչ է անելու:

Նշենք, որ Վահան Քերոբյանը բազմաթիվ անգամներ նշել է, որ նպատակ է դրել 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ ապահովել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ