![]()
Կառավարությունը գումար կհատկացվի Պաշտպանության նախարարությանը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Հայկ Զաքարյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով: Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Կառավարությունը առարկություններ է ներկայացրել նախագծի վերաբերյալ: Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշեց, որ որևէ մեկը չի կարող առարկել, որ 21-րդ դարի բանակները պետք է հիմնված լինեն գիտության վրա, և Հայաստանն էլ պետք է ունենա բարձր գիտական ներուժով բանակ:
Փոխնախարարն ասաց, որ ՊՆ-ում, այո, կա գիտական վաշտ, գործում է նաև կիբեռանվտանգության խումբ: «Եթե դուք ուզում եք օրենքով կարգավորենք, որ կոռուպցիոն դրսևորումներ չլինեն, պետք է նշեմ, որ եթե գիտական վաշտ ընդունվելու գործընթացում որևէ կոռուպցիոն դրսևորում լիներ, ապա վաշտում չընդգրկվածները որևէ կերպ աղմուկ կբարձրացնեին:
Գիտական վաշտի, ինչպես նաև կիբեռանվտանգության խմբի գործունեության արդյունքները տեսանելի չեն, քանի որ տեսանելի չեն նաև այդ ուղղությամբ հակառակորդի արդյունքները, ինչը նշանակում է՝ վաշտը լուծել է իր առջև դրված խնդիրը»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ գիտական վաշտի գործունեության և արդյունքների մասին շատ բան հնարավոր չէ հրապարակայնացնել, սակայն եթե դրա գոյությունն արդարացված չլիներ, վաշտի զինծառայողները կծառայեին խրամատներում:
Հանձնաժողովը քվեարկությամբ բացասական եզրակացություն տվեց նախագծին:
![]()