Սերժ Սարգսյանը բացատրություն ո՞ւնի 2,5 տարի շարունակ իր շրջապատի այս պահվածքի համար․․․

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այդուհանդերձ, անպատասախնա մնացած կարևոր հարցերից․

1․ եթե Սերժ Սարգսյանը և իրեն սատարած ուժերը՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, կողմ էին Լավրովի պլանին, ինչո՞ւ էին 2,5 տարի շարունակ մեղադրում Նիկոլ Փաշինյանին «հողերը հանձնելու մտադրության ու պարտավորության մեջ»։ Եթե դա իրական էր, ապա նրանք կարծես թե պետք է գոհ լինեին, որ ինչ-որ մեկը ստանձնում է այդ պատմական անբախտի դերը․․․ Սերժ Սարգսյանը բացատրություն ո՞ւնի 2,5 տարի շարունակ իր շրջապատի այս պահվածքի համար․․․

2․ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը դեմ էր Լավրովի պլանին, ինչպես Սերժ Սարգսյանն է հայտարարում, ապա այդ դեպքում ինչո՞ւ իրենք հանդես չէին գալիս նույն Լևոն Տեր-Պետրոսյանի նման Ադրբեջանի հետ «խաղաղության դիսկուրսի» շրջանակներում․․․

3․ Իսկ եթե Սերժ Սարգսյանն ու վերոնշյալ ուժերը կողմ էին խաղաղության դիմաց տարածքներ հանձնելուն, թեկուզև Արցախի կարգավիճակի հարցը զոհաբերելու գնով, ինչո՞ւ էին այս իշխանության աջակիցների վրա բացում «սորոսական-կոսմոպոլիտի» դիսկուրսը․․․

Որովհետև ստում են, ստել են ու դեռ ստելու են, ինչպես միշտ․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ