![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ Երևան քաղաքում փողոցներ են փակում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս պահին փակ են Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկը և Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց հատվածը:
Քաղաքացիներ են հավաքված նաև Տիգրան Մեծ և Խանջյան փողոցների խաչմերուկում:
Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններ իրականացնում են հանրահավաքներ` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
![]()