Դուբլինում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Տիխանովսկայայի հետ

Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հանդիպել է Նիկոլ Փաշինյանին և շնորհակալություն է հայտնել Երևանում կայացած գագաթնաժողովին իրեն հրավիրելու և Հայաստան կատարած առաջին այցի ընթացքում ջերմ ընդունելության համար։

Այս մասին նա հայտնել է «X»-ի միկրոբլոգում:

«ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ պայմանավորվել ենք ամրապնդել Հայաստանի և Բելառուսի քաղաքացիական հասարակությունների միջև կապերը, ինչպես նաև խորացնել համագործակցությունը Հայաստանի խորհրդարանի հետ»,-գրել է Տիխանովսկայան։

Տիխանովսկայան շնորհակալություն է հայտնել Փաշինյանին այն բանի համար, որ Հայաստանը չի արտահանձնում Բելառուսի քաղաքացիներին՝ Լուկաշենկոյի ռեժիմի հարցումների հիման վրա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ