«Ախր, որ խորանում ես, ոչ միայն Արցախն է մերը, աշխարհն էլ է մերը, ախր երկրագունդն այնքան սիրուն է, որ կարելի էր ուղղակի խաղաղ վայելել». Շպռոտ

Ամերիկաբնակ երգչուհի Շպռոտը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել և կիսվել իր մտքերով:

«Տեսնես ինչո՞ւ են երկրագնդի վրա սահմաններ դրել, որ զե՞նք վաճառեն: Սահման դնելով պաշտպանվո՞ւմ ես, թե՞ թշնամի ես ձեռք բերում: Ախր, որ խորանում ես, ոչ միայն Արցախն է մերը, աշխարհն էլ է մերը, ախր երկրագունդն այնքան սիրուն է, որ կարելի էր ուղղակի խաղաղ վայելել։ Ախր ինչո՞ւ է ամբոխին առաջնորդ պետք: Ախր ինչո՞ւ կա ամբոխ:

Տեսնես կգա՞ այդ օրը, որ կլինի երկիր` առանց ֆիզիկական առաջնորդի։ Երբ ամեն մեկս կլսենք մեր ներքին ձայնին, մեր ներսի հզոր մասնիկին: Զզվում եմ սիստեմից: Ասում են` առանց սիստեմ քաոս կլինի: Այո՛, քաոս կլինի այնքան ժամանակ, մինչև մարդկությունը այնքան կհասունանա, որ պատասխաններ կփնտրի ներսի անսահման աղբյուրից, իսկ մինչև դա` good luck»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ