![]()
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունիսի 24-ին Երեւանի ավագանու նիստի ժամանակ կարգադրեց անջատել «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի բարձրախոսը՝ դիմակով ելույթ ունենալուց հրաժարվելու պատճառով:
Ելույթի սկզբում քաղաքապետ Հայկ Մարությանը, դիմելով նրան, ասաց. «Տիկին Վարդանյան ջան, խնդրում եմ դիմակ դրած ելույթ ունենաք», ինչին ավագանու անդամը պատասխանեց, որ դիմակով չի կարողանում խոսել:
Հայկ Մարությանը ասաց, որ Վարդանյանը վտանգի տակ է դնում իր դիմաց նստած մարդկանց: Վարդանյանն արձագանքեց՝ կարող եք ինձ համարել հանցագործ։
![]()