Ձեզ պե՞տք էր այս բեռը, որի տակ մտաք. Սինորյանը՝ Նարեկ Կարապետյանին

««Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջնորդը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը երբեք չի գնա արտահերթ ընտրության և դա իր համար անընդունելի է, պարոն Կարապետյան, փոխանցեք ձեր առաջնորդին, որ ՔՊ-ն առնվազն երկու անգամ արդեն իսկ գնացել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների և մենք որևէ խնդիր չունենք»,-ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Նատալյա Սինորյանը:

Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին՝ Սինորյանը նշեց. «Ամիսներ առաջ հայտարարում էիք, որ ՏԻՄ ընտրություններում ջախջախելու եք ՔՊ-ին, ինչ տեղի ունեցավ, «Ուժեղ Հայաստան»-ը մասնակցեց ընդամենը մեկ ընտրության՝ Ստեփանավանում, որտեղ իրենց թեկնածուն՝ ըստ Հակակոռուպցիոնի հայտարարության, բաժանել էր ընտրակաշառք, դրա ընթացքում բռնվեց, հետո իրենք 20 տոկոսի շեմն էլ չհաղթահարեցին, բոլորին ասում են՝ քաղաքական բանտարկյալներ են: Ձեր գործընկերներից մեկը հայտարարեց, որ ՔՊ-ն ու վարչապետը անելանելի վիճակում են, ՀՀ-ում և այս դահլիճում մեկ անձ է անելանելի վիճակում, դա դուք եք պարոն Կարապետյան, որովհետև պատասխանատվություն եք կրում ձեր խմբակցության հնչեցրած բոլոր մտքերի համար, դուք հսկայական մեծ բեռ ունեք, ՀՀ-ից դուրս զանգերի եք պատասխանում, ձեզ պե՞տք էր այս բեռը, որի տակ մտաք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ