![]()
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը կաշառք ստանալու մեղադրանքով և ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով:
Այս մասին ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի հարցման՝ հայտնել են կոմիտեից։
Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն տրամադրվել:
![]()
Լուսանկարում Վարդան Այվազյանն է՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը
![]()
Լուսանկարում Էդիկ Մինասյանն է՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը
![]()