Տպավորություն է՝ ընդդիմությունը մոռացել է, որ տարիներ շարունակ ՀՀ ակտիվները 100 %-ով նվիրում էին այլ երկրների

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԹՐԻՓՓ-ի քննարկումների ժամանակ ընդդիմության ելույթներին:

«Ընդդիմության ելույթները լսելիս տպավորություն է, թե մոռացել են, որ տարիներ շարունակ Հայաստանի ռազմավարական ակտիվներն ու ենթակառուցվածքները 100%-ով նվիրում էին այլ երկրների առանց որևէ վերադարձի հեռանկարի։

Դուք Հայաստանը տեսնում էիք որպես ֆորպոստ, որպես ուրիշների շահերի սպասարկման տարածք։ Եվ այժմ, երբ Հայաստանի Հանրապետությունը ԱՄՆ-ի հետ ստորագրում է 49 տարվա տնտեսական հզորացման պայմանագիր, դուք դարձյալ տարատեսակ տագնապներ եք գեներացնում։

Դուք վախենում եք այս նախագծից, որովհետև ուժեղ, ինքնաբավ ու տնտեսապես զարգացած Հայաստանը ձեր քաղաքական գոյության անդառնալի վերջն է»,- գրել է Մանավազյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ