![]()
Իմ մոտ տպավորություն է, որ դուք գիտեք, որ բոլոր տեղերում պարտվելու եք, չեք մասնակցում՝ փոխարենը փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները, բայց դա չի հաջողվի, որովհետև ընտրությունները անցել են մաքուր թափանցիկ, մի քանի տեղ խախտումներ են եղել, այն էլ ձեր կողմից: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարել է խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից Ստեփանավանում անցկացված ՏԻՄ ընտրությունների շուրջ հայտարարություններին:
«Կոչ եմ անում ձեզ մասնակցել ՏԻՄ ընտրություններին: Քաղաքական ճակատամարտից մի խուսափեք»,-ասաց Ռուբինյանը:
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին ԱԺ նախագահը նշեց. «Մեր ընդդիմադիր գործընկերը ջղայն ջղայն եկավ ու հայտարարեց, որ ստեփանավանցին իր գնահատականը կտա: Ստեփանավանցին էտ գնահատականը ձեզ է տվել: Համապետական ընտրություննրին, եթե չեմ սխալվում ամենաշատ ձայն հավաքածը Ստեփանավանում դուք էիք, 6 ձայնով մեզնից ավել էիք: Հիմա անգամներով ձեզնից ավելի շատ ձայն ենք ստացել և դուք պարտվել եք Ստեփանավանում: Ընտրություններից հետո խոստացել էիք կտրել մեր թևերը քաղաքականապես: Խոստացել էիք մասնակցել ՏԻՄ ընտրություններին: Ինչո՞ւ չմասնակցեցիք: Պարոն Կարապետյան հայտարարում է, թե րտեղ կա «Ուժեղ Հայաստանը» «Քաղաքացիական պայմանագրի թևերը» կտրվում են: Բա ինչո՞ւ մի տեղ կաք: Համագործակցո՞ւմ եք մեր հետ, որովհետև պարզ սիլոգիզմ է, եթե բոլոր տեղերում կա ՔՊ-ն, ապա բոլոր տեղերում էլ պետք է լինեք դուք, որ մեր թևերը կտրեք: Իրական ընդդիմություն չեք դուք»:
![]()