Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները Գառնիում են

Աշխարհի ամենալսելի ձայներից մեկը՝ Քիմ Քարդաշյանը, այս օրերին Հայաստանում է։ 38-ամյա հայուհին քրոջ ու երեխաների հետ այսօր այցելել է Գառնի։

Հիշեցնենք, որ  Քիմը Հայաստան է ժամանել ավագ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի, իր ու քրոջ երեխաների հետ։ Սա, ի դեպ, Քիմի  երկրորդ այցն է Հայաստան։

Հայուհին առաջին անգամ պատմական հայերնիք է այցելել 2015թ.-ին  Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։ Քիմին ուղեկցում էին քույրը՝ Քլոե Քարդաշյանը, ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթն ու նրանց դուստր՝ Նորթը: Քորթնի Քարդաշյանը Հայաստանում է առաջին անգամ։

Տեսանյութը ստորև…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ