Ձկների համար եկել է հաջողության օրը․ ապրիլի 9-ի աստղագուշակը

Խոյ

Խոյերին կարևոր է անցնել փորձությունը՝ ցուցադրելով ոչ այնքան ֆիզիկական, որքան զգացմունքային և հոգևոր ուժ: Արդյունքում կարող եք ավելացնել վարպետությունը, ընդլայնել բիզնեսը կամ ազդեցության ոլորտը: Շատ բան կախված կլինի հետաքրքրվածությունից: Հանուն գոյատևելու, պաշտպանության կամ ձեռքբերումների բազմապատկման՝ կարող եք գնալ խոշոր ռիսկի և շահել: Հնարավոր է հաջողության համար ստիպված լինեք որոշակի գին վճարել:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ չի տրվում հավակնել առաջնորդի կարգավիճակին: Առաջնությունն այսօր ավելի լավ է տալ նրան, ով ավելի ուժեղ է, իմաստուն, ունի հզոր աջակցություն կամ այլ ակնհայտ առավելություններ: Անցանկալի են լուրջ նախաձեռնությունները: Խորհուրդ չի տրվում մրցակցության մեջ մտնել, ինչ-ինչ հայտարարություններ անել, մարտահրավեր նետել առանձին մարդկանց կամ խմբերի: Հնարավոր է պասիվ հաղթանակ՝ բառերից, քայլերից խուսափելու տեսքով:

Երկվորյակ

Երկվորյակներին սպասվում է աշխատանքի մեծ ծավալ, ինտենսիվ հոգեբանական ծանրաբեռնվածություն: Բարդ առաջադրանքների լուծումը ներքին բավարարվածություն կտա: Թեթև զվարճանքները, ընդհակառակը, կարող են տհաճությունների վերածվել: Կարող եք հոգսեր և ապրումներ ունենալ՝ կապված  անաշխատունակ մարդկանց, հիվանդ կենդանիներին օգնելու հետ: Հարմար օր է վերանորոգման և փորձնական աշխատանքների, տանը խոնավ մաքրության համար:

Խեցգետին

Խեցգետինների գործողություններն այսօր միանգամայն արդյունավետ են: Գերազանց արդյունք կապահովի ճարպկության, ոգևորության և բախտի հաջող համադրումը: Կարող եք հաջողության հասնել զբաղմունքներում, որոնք նախկինում չէին ստացվում, կամ գործերում, որոնք անավարտ են մնացել: Չնայած նման նախանձելի պայմաններին՝ աստղերը խորհուրդ չեն տալիս խաղադրույք կատարել այս օրվա վրա. վճռական քայլի համար արժե գոնե մեկ շաբաթ էլ սպասել:

Առյուծ

Առյուծներն այսօր խորասուզված են մեկ խնդրի մեջ կամ հետաքրքրությունների ոլորտում: Դրա սահմաններից ազատ ելքին կարող են խոչընդոտել կա՛մ տեխնիկական, կա՛մ հոգեբանական խնդիրները: Շատերն ամբողջության կկենտրոնանան բիզնեսի, անշարժ գույքի, շինարարության խնդիրների վրա կամ կխորասուզվեն կենցաղային, ընտանեկան գործերում: Օրվա հիմնական նպատակը կարող է դառնալ թանկարժեք իրերի, ռեսուրսների պաշտպանությունը:

Կույս

Կույսերին խորհուրդ չի տրվում ծուլանալ, քանզի այսօր համառությունը կարող է գերազանց պտուղներ տալ: Արդյունավետ օր է, որի ընթացքում հաճախ պետք կգան տեխնիկական, կառավարչական, հոգեբանական մոռացված հմտությունները: Որոշ հարցեր կհաջողվի լուծվել այլ մարդկանց կամ կազմակերպությունների հաշվին: Կարելի է նաև ապավինել բախտին, որը թույլ կտա խուսափել լուրջ պատժից նույնիսկ բացահայտ սխալներ գործելու դեպքում:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ գործնական, ֆինանսական և տեխնիկական հարցերին: Անցանկալի են ծրագրերն ու գործողությունները զրոյից: Օրը հարմար է գնումների, ներդրումների, վերանորոգման համար: Հաջող պահ է, եթե ցանկանում եք երկրորդ շունչ հաղորդել մաշված, բայց ձեզ համար թանկ առարկաներին: Անհրաժեշտ ապրանքի որոնումները կարող են բերել անսպասելի բացահայտումների:

Կարիճ

Կարիճների համար լավագույն շարժառիթը կլինի սեփական շահերի առաջխաղացումը և պաշտպանությունը: Կարիճների մի մասը պայքարի մեջ կմտնեն այս կամ այն թիմի, գաղափարի համար: Հզոր խթան կլինի աճի հեռանկարը, վարպետությունը, ուժը, ազդեցությունը ցուցադրելու, ձեր ճշմարտացիությունը կամ առաջնորդի իրավունքներն ապացուցելու հնարավորությունը: Օրը հաջող է բիզնեսի ընդլայնման նպատակ հետապնդող գործողությունների համար:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում հաճախ լինել տեսադաշտում, իրենց վրա անհատական ուշադրություն հրավիրել: Եթե ժամանակավոր ապաստան եք գտել, ավելի լավ է այն չլքել: Ինտենսիվ տպավորություններ են ապահովված այն Աղեղնավորների համար, ովքեր աքսորում են, հեռավոր ճանապարհորդության կամ ստացիոնար բուժման մեջ: Լավագույն արդյունքը խոստանում է խարդավանքի, գաղտնիության, նախկինին վերադառնալու տարրեր պարունակող գործունեությունը:

Այծեղջյուր

Այծեղջյուրների մեծամասնությունն այսօր տարված կլինեն իրենց ընտրած գործունեությամբ և չեն ցանկանա ընդմիջել: Նույնիսկ եթե աշխատանքը ձեզ այնքան էլ դուր չի գալիս, աստիճանաբար կներգրավվեք դրան: Հիանալի օր է այն առաջադրանքների համար, որոնցից լավ եք գլուխ հանում: Ձեզ դժվար չի լինի ամրապնդելու ձեր հեղինակությունը՝ անհրաժեշտ պահին մեծ վարպետություն ցուցադրելով: Եթե օգնության կարիք ունենաք, անպայման այն կստանաք:

Ջրհոս

Ջրհոսները կարող են ապավինել բախտին միայն դժվար պահերին: Մինչ կրիտիկական պահի վրա հասնելը խնդիրներից ստիպված կլինեք ինքնուրույն գլուխ հանել: Առաջադրանքի կատարման համար պետք կգա նախկինում ստացած փորձը և ինքնապահպանման սրված բնազդը: Հնարավոր է բախվեք մրցակցության հետ, որում ստիպված կլինեք իսկական մարտական որակներ ցուցադրել: Եթե ձեր ֆիզիկական և հոգեբանական ռեսուրսները վատնված են, ակտիվությունից ավելի լավ է խուսափել:

Ձկներ

Ձկների համար եկել է հաջողության օրը, իսկ շատերի համար այն նաև հաղթանակի օր կլինի: Ցանկալիին հասնել կկարողանք նույնիսկ անձնական էներգիայով և հավատով, սակայն, ամենայն հավանականությամբ, հավելյալ հենակետ կունենաք: Ձեր կողմից կլինի օրենքը, հասարակական կարծիքը, ուժեղ գործընկերը կամ ազդեցիկ կազմակերպությունը: Հնարավոր է, որ ձեզ պաշտպանի ձեր ծագումը, կրթությունը կամ տպավորիչ ծառայողական ցուցակը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ