Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է Լեռնային Ղարաբաղը, իսկ մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ:

Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության աղբյուրը:

Նշվում է նաև, որ նրանց ամբողջ զրահատեխնիկան, ներառյալ՝ 90 զրահամեքենա և 380 այլ տրանսպորտային միջոց, արդեն դուրս է եկել տարածքից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օրեր առաջ սկսվել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ