Որ դեպքում իշխանությունը ուժ կկիրառի ցուցարարների նկատմամբ. Նիկոլ Փաշինյանը հստակ մատնանշեց

«Ինչ վերաբերում է բիրտ ուժ կիրառելուն, որևէ մեկը պատրաստվո՞ւմ է ապօրինի բան անել, որ բիրտ ուժը մատնանշվում է»:

Այս մասին հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլերթով գալիս է Երևան, իրավիճակի սրացման դեպքում պատրաստ կլինեք հրաժարական տալ, ինչպես ձեր շարժման ժամանակ եղավ, թե շարժման մասնակիցների հանդեպ բիրտ ուժ կկիրառեք:

«Դուք որ գալիս էիք այստեղ, ձեր նկատմամբ բիրտ ուժ կիրառվե՞ց, թե՞ չկիրառվեց. ոչ, որվհետև դուք ոչ մի ապօրինի բան չեք արել: Բայց, եթե հազար ներողություն ասենք, օրինակ փորձեք նռնակ հանել՝ գցել, ձեր նկատմամբ հնարավոր է ամենաբիրտ ուժը կկիրառվի, իսկ եթե ոչ, ես երաշխավորում եմ, որ ոչ մի բան տեղի չի ունենա»,- ասաց վարչապետն ու հավելեց. «Հրաժարականի մասով՝ տասնյակ անգամներ եմ պատասխանել այդ հարցին. ախր ես տվել եմ հրաժարական, ընդ որում մի քանի անգամ: Մի քիչ անլուրջ է՝ ՀՀ վարչապետ, որն անընդհատ հրաժարական է տալիս»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ