«Ո՞վ է ձեզ ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել»․ Նիկոլ Փաշինյանը փակագծեր է բացում

Այդքան փա՞կ եմ խոսում, Արթուր Վանեցյանի մասին եմ խոսում: Ձեր կարծիքով, այն ձայնագրությունը, որ հրապարակվել է, ձայնագրող կողմը այնքան մեծահոգի է գտնվել, որ ինչ ձայնագրություն ունի դրել է Յութուբում: Այդ մասին մայիսի 7-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, թե ուրիշ ինչ կարող էր լինել այդ ձայնագրության մեջ. «Կարող է պարզվի, որ այդ ձայնագրության մեջ կարող էր լինել խոսակցություն այն մասին, որ, լինելով երկրի ԱԱԾ-ի տնօրեն և չունենալով որևէ թույլտվություն, նա բանակցում էր նախկին նախագահի փեսայի հետ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մի մասը իր եղբոր անունով գրելու վերաբերյալ»,- ասաց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ