Հանդիպում կունենամ ՌԴ նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Ես վարչապետ եմ ընտրվել 2018 թվականի մայիսի 8-ին, բայց ասուլիսն անում եմ մայիսի 7-ին, և պատճառներից մեկը դա է, որ վաղը ես մեկնելու եմ Մոսկվա՝ նախագահելու ԵԱՏՄ բարձրագույն խորհդրի նիստին, նաև երկկողմ հանդիպում կունենամ ՌԴ նախագահի հետ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Օրակարգը շատ բազմազան է Ռուսաստանի հետ, և գիտեք նաև, որ այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ, այդ խնդիրների մի մասը բարձրաձայնվել է, և մենք երբեք այն կարծիքին չենք եղել, որ այդ հարցերը բարձրաձայնվում են բարձրաձայնվելու համար:

Մենք այն կարծիքին ենք եղել, որ այդ հարցերը բարձրաձայնվում են այդ թվում Հայաստան-Ռուսաստան բարեկամական հարաբերությունների համատեքստից նեգատիվ նյուանսները հանելու նպատակադրումով: Իհարկե, ամբողջ օրակարգը մեր հարաբերությունների՝ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ, մենք կքննարկենք, և թերևս այսքանը: Մնացածը երևի հանդիպման արդյունքներով կամ հանդիպումից հետ, երբ որ առիթ կլինի դրա մասին խոսել, կխոսեմ ավելի մանրամասն»,- ասաց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ