Կիրանց գյուղը և հարակից արգելոցը մեր ընտանիքի սիրած վայրերից մեկն է, մեր սիրտը ավելի ցավալի ցավով է ցավում. վարչապետ

Ես կիրանցի մեր բնակիչներին ասել եմ, որ եթե ուրիշ տեղ ուրիշ կերպ կարող են վերաբերվել, դա իմ ծննդավայրն է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Կիրանց գյուղը և հարակից արգելոցը մեր ընտանիքի սիրած վայրերից մեկն է, վերջին անգամ ամիսներ առաջ ենք եղել, մենք սիրում ենք հաճախ այնտեղ լինել: Իմ բոլոր երեխաները այնտեղ ամառային արձակուրդ են անցկացրել»,-ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը գնում է խաղաղության օրակարգի իրագործման ճանապարհով: «Մեր սիրտը ավելի ցավալի ցավով է ցավում, քանի որ մենք ուզում ենք ստեղծել երաշխիքներ և հենց այսօր այդ երաշխիքները ստեղծում ենք՝ ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության համար, ՀՀ պետականության լինելիության և դրա հարատևության համար»,- ասաց նա:

Վարչապետն ասաց, որ արդեն միջազգային իրողություն է, որ Ալմաթիի հռչակագիրը սահմանազատման հիմք է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ