Ովքեր են աջակցում բողոքի շարժմանը. օտար երկրում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, նախկին պաշտոնյաներ. Փաշինյան

«2020 թվականից մեր գործերի մի զգալի հատված վերաբերվել և նվիրված է եղել սահմանազատման հետ կապված բոլոր փաստաթղթերի գույքագրմանը, ուսումնասիրմանը, հստակ իմանալու համար որտեղով է անցնում ՀՀ լեգիտիմ սահմանը»:

Այս մասին հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչո՞ւ են սահմանազատումը սկսում Տավուշից, և, ի վերջո, սահմանազատման բանակցություններն ո՞վ է իրականում վարում:

«Բագրատ սրբազանը քայլերթ է իրականացնում դեպի Երևան և ձեզանից ակնկալում է պատասխաններ, արդյոք գնալո՞ւ եք այդ հարթակում կանգնեք, բացատրություններ տաք»,- հարցրին վարչապետին:

«Ինչու ենք սկսում այնտեղից, էլի նույն պատճառով՝ անվտանգության երաշխիք ստեղծելու համար, և երբ որ այս գործընթացը բնականոն ճանապարհով գնա, ավարտվի, ինքնին լինելու է անվտանգության երաշխիք, և մենք այստեղ գնացել ենք պատերազմը դելեգիտիմացնելու համար: Դուք կարող եք հարց տալ՝ իսկ ուրիշ տարածքից որ սկսեիք, այդ նույն պատերազմը չէ՞ր դելիգիտիմանալու: Ոչ, շատ պարզ պատճառով, որովհետև այս դեպքում խոսքը բնակավայրերի, բնակատեղիների մասին է»,- ընդգծեց վարչապետը:

Փաշինյանը նկատեց՝ չեն ուզում խոսել պատերազմի հավանականության, այլ՝ անհավանականության մասին. «Ինչ վերաբերվում է այդ թվում հոգևորականների առաջ քաշած պահանջին, որ կասեցվի այդ գործընթացը, այսինքն՝ կկասեցվի ՀՀ անվտանգության երաշխիքների ձևավորման գործընթացը, ՀՀ ինքնիշխանության հաստատման գործընթացը:

Կառավարության ղեկավարը նաև անդրադարձավ, թե ովքեր են աջակցում դժգոհության գործընթացին:

«Օտար երկրներում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, որոնք, իմ ունեցած տեղեկատվությամբ, հավաքագրված են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, որը հայտնի է նրանով, որ իրեն ձայնագրել են և ձայնագրությունը հրապարակել. Արթուր Վանեցյանի մասին եմ ասում: Եվ հիմա այդ մարդիկ հայրենիքի մասին են մտածում»,- նկատեց վարչապետը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ