Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Հայաստանի պետական գերատեսչությունների մասնագետներն ապրիլի 26-ին ուղևորվել էին Կիրանց գյուղ, տվյալ բնակավայրում և հարակից տարածքներում բնակիչների խնդիրներն ուսումնասիրելու և գույքագրելու նպատակով։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե մասնագետների հետ մեքենայում եղել է նաև Մհեր Գրիգորյանը, իրականությանը չի համապատասխանում։

Ավելի վաղ հատնել էինք, որ ընդդեմ սահմանազատման գործընթացի Կիրանցում բողոքի ակցիա իրականացնողները կամրջի հատվածում երթևեկող առանց պետհամարանիշի մեքենա էին նկատել և արգելափակել դրա ելքը։ Նրանք կասկածներ են ունեցել, որ մեքենայում կարող էին քարտեզագիրներ լինել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ