ԵԱՏՄ-ին քննադատելու առիթ կունենանք՝ կքննադատենք, չենք ունենա՝ չենք քննադատի․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները Եվրասիական տնտեսական միությանը կքննադատեն, եթե նման առիթ լինի, իսկ առիթի բացակայության դեպքում չեն պատրաստվում քննադատել, քանի որ այդ կառույցի գործունեությունը քննադատելը իրենց համար նպատակ չէ։

Փաշինյանն այդ մասին ասաց մայիսի 7-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանի իշխանությունները վախենո՞ւմ են ԵԱՏՄ-ի հասցեին քննադատություն հնչեցնելուց։

«ԵԱՏՄ-ին քննադատելը նպատա՞կ է։ Քննադատելու առիթ կունենանք, պատճառ կունենանք, կքննադատենք, չենք ունենա՝ չենք քննադատի։ Եվ մյուս դեպքերում էլ է այդ սկզբունքը գործում»,- ասաց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ